Այս կայքը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Դրա բովանդակությունը բացառապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Գրանցվեք հիմա և օգտվեք այս ինտեգրված, բայց պարզ համակարգից: Գրանցումն անվճար է։ Ձեզանից պահանջվում է ընդամենը տեղեկատվություն տրամադրել ձեր ընկերության մասին՝ լրացնելով ստորև ներկայացված ձևերը: Սա կտևի ընդամենը մի քանի րոպե: Երբ գրանցեք ձեր Վաճառողի հաշիվը, դուք կկարողանաք գրանցել ձեր ապրանքները առցանց, որտեղ դրանք միշտ տեսանելի կլինեն պոտենցիալ գնորդներին
Նախքան սկսելը, խնդրում ենք ձեռքի տակ ունենալ ձեր ընկերության գրանցման քաղվածքը (իրավական փաստաթուղթ) .pdf կամ .png/.jpg ձևաչափով։ Ստորև բերված դաշտերը լրացնելու համար օգտագործեք այս փաստաթղթում ներկայացված տվյալները։
Արտադրողների համար․ գրանցեք միայն ձեր «Ընկերության գրանցման երկիրը»։ ՄԻ ընտրեք երկրներ՝ «Երկրներ, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները» ցանկից։ Այսպիսով, ձեր գրանցված ապրանքները կհայտնվեն բոլոր համապատասխան երկրներում, և տեղական վաճատռողները կկարողանան հղում կատարել և տեսանելի դարձնել դրանք իրենց խանութներում:
Վաճառողների համար. գրանցեք ձեր «Ընկերության գրանցման երկիրը» և ընտրել բոլոր այն երկրները, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները «Երկրներ, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները» ցանկում։ Այսպիսով, ձեր ընկերության տվյալները և գրանցված ապրանքները կհայտնվեն բոլոր երկրներում, որտեղ դուք վաճառում/արտահանում/առաքում եք ձեր ապրանքները։
Խնդրում ենք տրամադրել ձեր ընկերության տվյալները: Վերջնական օգտատերերը կտեսնեն միայն ձեր ընկերության անունը մատակարարների ցանկի մատակարարի ընդհանուր ակնարկ էջում: Մնացած բոլոր տեղեկությունները Green Technology Selector-ի ներքին օգտագործման համար են:
Այս անձի հետ կապ կհաստատվի, եթե հաշվի հետ կապված հարցեր կամ խնդիրներ լինեն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կոնտակտային տվյալները նախատեսված են միայն Green Technology Selector-ի ներքին օգտագործման համար և չեն ցուցադրվի Green Technology Selector-ի կայքում որևէ տեղ:
Խնդրում ենք տրամադրել այն անձի կոնտակտային տվյալները, որը պատասխանատու է Green Technology Selector-ին կապվելու համար։
Մանրածախ խանութ գրանցելիս դուք տրամադրում եք կոնտակտային տվյալներ (հասցե, էլ. փոստ, հեռախոսահամար, GPS տվյալներ), որոնք օգնում են գնորդներին գտնել ձեր խանութը և գնել կոնկրետ ապրանք ձեզանից, այլ ոչ թե ձեր մրցակիցներից։ Դուք կարող եք ավելացնել այնքան մանրածախ խանութներ, որքան ունեք: Երբ ավարտեք ձեր Վաճառողի հաշվի գրանցումը, դուք կկարողանաք գրանցել ձեր բոլոր մանրածախ խանութներն անմիջապես ձեր վաճառողի հաշվից:
Դուք կարող եք բաց թողնել այս քայլը, եթե չունեք մանրածախ խանութներ կամ չեք ցանկանում ձեր կոնտակտային տվյալները տրամադրել պոտենցիալ գնորդներին: Այս դեպքում միայն ձեր ընկերության անվանումը կցուցադրվի «Երկրներ, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները» բացվող ցանկում ձեր ընտրած երկրներում վաճառվող ապրանքների կողքին:
Տրամադրեք ձեր մանրածախ խանութի կոնտակտային տվյալները: Այս տվյալները հասանելի կլինի վերջնական օգտատերերին ձեր Խանութի էջում: Համոզվեք, որ նախորդ քայլում ընտրել եք երկիրը, որտեղ գործում է ձեր խանութը՝ «Երկրներ, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները» բացվող ցանկում: Հակառակ դեպքում օգտագործեք «Վերադառնալ» կոճակը՝ դրանք ավելացնելու համար։
Դուք կարող եք ընտրել «Օգտագործել ընկերության հասցեն», եթե ձեր խանութի հասցեն նույնն է, ինչ նախորդ քայլում նշված ընկերության հասցեն: Դուք կարող եք բաց թողնել այս քայլը, եթե չունեք մանրածախ խանութ կամ չեք ցանկանում, որ այն ցուցադրվի վաճառողների քարտեզի վրա:
Տրամադրեք ձեր մանրածախ խանութի հասցեն, որը կցուցադրվի վերջնական օգտատերերին, ներառյալ դրա գտնվելու վայրը վաճառողների քարտեզի վրա:
Օգտագործեք իրական էլ. փոստի հասցե, քանի որ այն կօգտագործվի Green Technology Selector-ի հետ կապվելու համար։
Մուտքագրեք մուտքի տվյալները, որոնք դուք կօգտագործեք ձեր վաճառողի հաշիվ մուտք գործելու համար։
Ընկերության գրանցման քաղվածք՝ տրված տեղական ընկերությունների ռեգիստրի կամ դատարանի կողմից։
Ընտրեք բոլոր երկրները ներկայացված ցանկից, որտեղ դուք վաճառում եք ձեր ապրանքները, որպեսզի ձեր ընկերության տեղեկությունները տեսանելի լինեն այս երկրների էջերում՝ ձեր վաճառվող/արտահանվող/առաքվող ապրանքների հետ միասին:
Այս կայքը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Դրա բովանդակությունը բացառապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: