Ինչի՞ համար է անհրաժեշտ գրանցումը։

Միացեք մեծ քանակության պոտենցիալ պատվիրատուների և ֆինանսական գործընկերների ձեր երկրում և երկրից դուրս։ Green Technology Selector համակարգը՝ դա միջազգային, առցանց խանութի օրինակով կառուցված հարթակ է, որն օգնում է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների մշակողներին և մատակարարներին կապեր հաստատել ձեռնարկությունների և սեփականատերերի հետ, որոնք հետաքրքրված են այդ տեխոնոլոգիաների ձեռք բերման մեջ։

Իմացեք ավելին մատակարարների մասին, որոնք առաջարկում են գնահատականը անցած, իրենց դասի մեջ լավագույն ապրանքներ։ Ձեր կողմից GreenTechnologySelector համակարգում գրանցված ապրանքները, գովազդվում են ողջ աշխարհում որպես իրենց դասի մեջ լավագույն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, իսկ պատվիրատուները խրախուսվում են տալու իրենց նախապատվությունը նրանց, համեմատած ուրիշների հետ։ Գրանցումը անվճար է։ Այն պահին երբ դուք կգրանցեք ձեր ապրանքները, դրանք կլինեն մշտապես տեսանելի պոտենցիալ գնորդներին։

Լայնացրեք ձեր վաճառքի ուղիները։ Green Technology Selector համակարգում թվարկված ապրանքները որոշակի երկրի համար, համարվում են նախապես հաստատված և համապատասխանող տենիկական պահանջներին՝ տեղական ֆինանսական կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու համար, որոնք մասնագիտացված են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների վրա։ Այդ պարզ գործընթացը օգնում է կրճատել գործարքների մշակման ժամանակը, հատկապես փոքր ներդրումների դեպքում, սովորական տնային տնտեսությունների համար և SME»։

Green Technology Selector համակարգը կդարձնի ձեր կողմից առաջարկվող տեխնոլոգիաները առավել տեսանելի հավանական հաճախորդների համար տեղերում և իրենից ներկայացնում է շուկայավարման նոր ուղի ձեր ապրանքների համար։ Green Technology Selector համակարգում ներկայացված տեխնոլոգիաների ֆինանսավորումը իրականցվում է արագ, ինչը թույլ է տալիս արագացնել շրջանառությունը ձեր ընկերությունում։

Գրանցվեք հիմա, որպիսի օգտվեք համալիր, բայց պարզ համակարգի առավելություններից։



Հաճախ առաջացող հարցեր


Ինչ առավելություններ են ստաանում մատակարարները, որոնք ներգրավված են Green Technology Selector համակարգի ցանկում։

Գրանցման առավելությունները որպես Green Technology Selectorհամակարգում մատակարար՝

  • Արտադրանքի առցանց իրացման համար նոր արժեքավոր ալիքի առաջացում, որը անվճար է ձեր և ձեր պատվիրատուների համար։
  • Ծածկույթի ընդլայնում, քանի որ ձեր ապրանքների և դրանց իրացման վայրերի մասին տեղեկությունը դառնում է հասանելի մեծ թվով պոտենցիալ գնորդների համար։
  • Green Technology Selector համակարգում գրանցումից անմիջապես հետո ձեր ապրանքները մշտապես տեսանելի կլինեն բոլոր պոտենցիալ գնորդների համար։
  • Հնարավորություն դիրքավորվելու որպես իր դասում լավագույն էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների առաջատար մատակարար։
  • Հնարավորություն առանձնանալու մրցակիցների ֆոնի վրա, որոնք վաճառում են նմանատիպ տեխնոլոգիաներ։
  • Վաճառքների, ապրանքանիշի ժողովրդականության և հաճախորդների քանակի ավելացում։
  • Համակարգում գրանցված տեխնոլոգիաները ավտոմատ կերպով ունեն տեղային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորման իրավունք, որոնք աջակցում են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներին։
Ինչպե՞ս է գնահատվում ապրանքների համապատասխանությունը։

Յուրաքանչյուր տեխնոլոգիան ունի որոշակի հիմնական մակարդակ, արդյունավետության նվազագույն գործակից, ինչպես նաև մինչև հինգ տեխնիկական բնութագիր։ Բոլոր դրանք հաստատվում են նախագծերի կայուն ֆինանսավորման ապահովման բնագավառում փորձի հիման վրա, որը կուտակվել է մեզ մոտ վերջին 10 տարում։ Համակարգը համեմատում է ձեր կողմից նշված ապրանքի մասին տվյալները համակարգում ունեցած ինֆորմացիայի հետ, ինչի հիման վրա կայացվում է որոշում այդ ապրանքի համապատասխանության մասին։ Եթե ապրանքը համապատասխանում է չափանիշներին, այն ուղղվում է լրացուցիչ գնահատման տեղական փորձագետների ուժով։

Որտե՞ղ են արտացոլվում իմ ապրանքները։

Չափանիշներին համապատասան ճանաչված ապրանքները արտացոլվում են բոլոր երկրների էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ցանկում, որոնց համար այդ չափանիշները բավարարված են։

Ինչու՞ համար ինձ պետք է գրանցել խանութը։

Խանութի գրանցման ժամանակ դուք տրամադրում եք կոնտակտային տվյալներ (փոստային հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամար, GPS տվյալեր), որոնք օգնում են գնորդներին գտնել այդ խանութը և գնել որոշակի ապրանք ձեր մոտ, այլ ոչ ձեր մրցակցից։

Ո՞ր երկրերում ես կարող եմ գրանցել իմ խանութները։

Դուք կարող եք գրանցել խանութները բոլոր երկրներում, որոնք առկա են ցանկում։

Այս կայքը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Դրա բովանդակությունը բացառապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Cofounder by the European Union